Հրապարակախոս
Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով News.am-ի լրագրող Ազա Բաբայանին ռուս
այլախոհ լրագրող, Эхо Москвы գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի տված հարցազրույցինԱնկեղծ
ասած՝ վաղուց, այսպես կոչված, քաղաքական երևույթների չեմ անդրադառնում, որովհետև, անկեղծ
ասած, նախ քաղաքականը չեմ տեսնում և երկրորդ՝ չեմ հասկանում, թե ում համար է այդ անդրադարձը,
մանավանդ այս հարթակում, բայց այս զրույցը երեկ դիտեցի, որովհետև Ալեքսեյ Վենեդիկտովն
այն ժուռնալիստիկայի կրողն է, որն անցնում է Կարմիր գիրք։
Վանո Սիրադեղյանը դեռ 1990-ին, այսինքն դեռ 35 տարի առաջ, իր հայտնի՝
«Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածում ասում էր՝
«․․․Ժողովուրդների հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։
Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն
չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը,
դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։
Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև,
խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։
Պարզ է լույսի նման։
Ձեր անձնատվության զգեստը պետք է թափանցիկ լինի, որ տերը ձեր նվիրյալ
մարմնի հմայքները տեսնի, բայց դա մեզ էլ տեսանելի է՝ ներողամիտ եղեք։ Այդ պարը դուք
չեք կարող այնպես պարել, որ մի կողմից երևա։ Տերն էլ չի ուզենա, որ մի կողմից երևա։
Ժողովուրդը պիտի տեսնի իր երևելիների տրվելը՝ գայթակղություն կա․․․»։
Այս զրույցն այդ մասին էր։ 35 տարի առաջ ասածը չհասկացանք, որովհետև
3500 տարի առաջ ասածն էլ չէինք հասկացել։
Վենեդիկտովին լսեք։