Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի խաղաղ կարգավորման նոր ծրագիրը ենթադրում է, որ Ռուսաստանը «վարձավճար» կվճարի Դոնբասի նկատմամբ վերահսկողության համար: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը
չի ներկայացնում ծրագրի այս կետի ճշգրիտ ձևակերպումը՝ հաղորդելով միայն, որ խոսքը «հողի
դիմաց փողի» մասին է, և ենթադրելով, որ խոսքը ֆինանսական փոխհատուցման մասին է այն
բանի դիմաց, որ Ուկրաինան զրկվում է իր տարածքի մի մասի նկատմամբ հասանելիությունից,
որը հարուստ է օգտակար հանածոներով։ Փոխհատուցման չափը չի նշվում։
The
Telegraph-ը նաև նշում է, որ «վարձակալության պայմանագիրը» թույլ կտա Ուկրաինայի
իշխանություններին չանցկացնել համազգային քվեարկություն Դոնբասից հրաժարվելու հարցով,
ինչպես դա նախատեսված է երկրի Սահմանադրությամբ: Միևնույն ժամանակ, ընդգծում է պարբերականը,
Ուկրաինան իրավաբանորեն կպահպանի Դոնբասը որպես իր տարածք, չնայած տարածաշրջանը
փաստացի կվերահսկվի Ռուսաստանի կողմից: