«Ինչքան ես գիտեմ՝ ոչ»․ Կայա Կալլասը հերքում է եվրոպացիների մասնակցությունը ԱՄՆ-Ռուսաստան «գաղտնի» ծրագրի մշակմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն չի մասնակցել ռուս-ուկրաինական կոնֆլիկտը դադարեցնելու համար ԱՄՆ-ի կողմից առաջարկվող ծրագրի մշակմանը։


«Ինչքան ես գիտեմ՝ ոչ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք եվրոպացի պաշտոնյաները որևէ մասնակցություն ունե՞ն ԱՄՆ-Ռուսաստան պլանի մշակմանը։




Հիշեցնենք, որ Նոյեմբերի 19-ին արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակել է 28 կետից բաղկացած փաստաթուղթ և գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով Մոսկվայի հետ (Axios)։


Reuters-ը, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Կիևը չի մասնակցել կոնֆլիկտի ավարտի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, այլ պարզապես «ազդանշաններ է ստացել» ԱՄՆ-ի առաջարկների փաթեթի մասին։