Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախատեսում է դեկտեմբերին բանակցություններ անցկացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։
«Հավանաբար դեկտեմբերին մեզ սպասվում են բանակցություններ մեր ամերիկացի գործընկերների հետ, առնվազն մենք այդպիսի նպատակադրում ունենք», — ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ նաև «սպասվում է շատ մեծ գործուղում աշխարհի հարավային հատված, սկսած Մյանմայից, Օմանից, Ալժիրից և այդպես շարունակ»։
Բացի այդ, նախագահը հայտնել է, որ նախատեսում է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղրղզստանում։