Զելենսկին պաշտոնապես ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմից պաշտոնապես ստացել է հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։


Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ: Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման նախագիծը: Հաղորդվում էր, որ փաստաթուղթը ներառում է 28 կետ: