Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին: Նա հայտնել է, որ ամերիկյան կողմը ներկայացրել է իր առաջարկած ծրագրի կետերը, Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու իր տեսլականը:
«Պատերազմի առաջին իսկ օրերից մենք պահպանել ենք մի շատ պարզ դիրքորոշում՝ Ուկրաինային
անհրաժեշտ է իսկական խաղաղություն, այնպիսին, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ։ Արժանապատիվ
խաղաղություն՝ այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը
և ուկրաինացի ժողովրդի արժանապատվությունը։ Եվ մենք պետք է ապահովենք հենց այս պայմանները։
Ես ներկայացրել եմ մեր հիմնական սկզբունքները։ Եվ մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը
կաշխատեն այս առաջարկների վրա, որպեսզի համոզվենք դրանց իսկությանը»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք կտրուկ հայտարարություններ
չեն անելու. «Մենք տրամադրված ենք հստակ և ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները,
ինչպես նաև մեր ընկերներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում...
...Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի աշխարհում ոչ
ոք չասի, թե իբր մենք ենք խաթարում դիվանագիտությունը։ Սա կարևոր է»։