Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: 


Ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը:


Նշենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:


Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: