Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ նոյեմբերի 14-ին
ադրբեջանական կողմից ստացված դիմումը՝ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության
շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է
Ռուսաստանի իրավասու մարմինների կողմից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության
մեջ։ Դրանում նշվում է, որ ռուսական կողմը «անկեղծ ափսոսանք է հայտնում» միջադեպի կապակցությամբ։
«Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրության
արդյունքներով պարզվել է, որ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերի
համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային
պաշտպանության միջոցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքն է, ենթադրաբար՝ Patriot հրթիռի
անկումը»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ առանձին քննարկվել են
տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր աջակցությունը ադրբեջանա-հայաստանյան
հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով
ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի վրա: Քննարկվել են նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության
հարթակի ռիթմիկ գործունեությունը պաշտպանելու հարցեր: