Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը քննարկվել է Ալյասկայի հանդիպումից առաջ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնել է РБК-ն:


«Քննարկումների ընթացքում ամերիկյան կողմը մեզ խնդրել է որոշակի փոխզիջումների գնալ»,- ասել է Պուտինը։


Բանակցությունների ընթացքում Մոսկվան հաստատել է իր համաձայնությունը խաղաղության առաջարկների հետ, նշել է նախագահը։ Սակայն Ալյասկայի բանակցություններից հետո ամերիկյան կողմը դադար է տվել՝ Ուկրաինայի կողմից Թրամփի առաջարկած ծրագրի մերժման պատճառով։


Ըստ Պուտինի ենթադրության՝ դրա պատճառով էլ ի հայտ է եկել 28 կետից բաղկացած «արդիականացված ծրագիր»։ Նա նշել է, որ Ռուսաստանն ունի այդ ծրագիրը։


«Ես կարծում եմ, որ այն նույնպես կարող է հիմք լինել վերջնական խաղաղության կարգավորման համար։ Սակայն այս տեքստը մեզ հետ մանրամասն չի քննարկվում»,- ասել է ՌԴ նախագահը։