Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ. ՊՆ
Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։