ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին wւկրաինական պատվիրակության կազմի և բոլոր անհրաժեշտ հրահանգների վերաբերյալ հրամանագիրն արդեն ստորագրվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Պատվիրակության կազմը, որը կգլխավորի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Պատվիրակության կազմում է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը: