Տուսկը կոշտ արձագանք է տվել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի շուրջ խաղաղության պլանին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոշտ արձագանք է տվել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի շուրջ խաղաղության հնարավոր պլանին, որի մի կետը, ըստ ԶԼՄ-ների, նախատեսում է ՆԱՏՕ-ի ավիացիայի տեղակայումը Լեհաստանի տարածքում։


«Լեհաստանին վերաբերող բոլոր որոշումները կկայացնեն լեհերը։ Ոչինչ մեր մասին առանց մեզ։ Երբ խոսքը խաղաղության մասին է, բոլոր բանակցությունները պետք է ներառեն Ուկրաինան։ Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»,– գրել է նա սոցիալական ցանցերում։