ԵՄ-ն Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողով կանցկացնի

ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովը` հրավիրված ուկրաինական կարգավորման թեմայով, կանցկացվի նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։


Կոշտան X սոցիալական հարթակում գրել է, որ հրավիրել է ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարներին Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի։