ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների հետ կապված իրավիճակը։
«Մի՞թե
դա իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության
բանակցություններում սկսվել է մեծ առաջընթաց։ Մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց
ինչ-որ լավ բան հավանաբար կատարվում է»,- գրել է Թրամփը։
Առայժմ
բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների
ներկայացուցիչների միջև։ Կրեմլը հայտնում է, որ Մոսկվան դեռևս ոչ մի ծրագիր
պաշտոնապես չի ստացել։
«Մենք հնարավոր և պատշաճ չենք համարում լրատվամիջոցների միջոցով
քննարկումներ վարելը։ Եվ մենք չենք ուզում դա անել։ Պատշաճ չէ քննարկել լրատվամիջոցների
արտահոսքերը ամերիկյան խաղաղության ծրագրի կետերի բովանդակության վերաբերյալ։ Պետք
է ելնել պաշտոնական տեղեկատվությունից, իսկ այն դեռևս չի ստացվել։ Ուզում եմ հիշեցնել՝
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ մենք բաց ենք մնում նման շփումների
և բանակցությունների համար։ Սակայն առայժմ մեզ հետ ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ
որևէ կոնկրետ բան չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։