Օդի ջերմաստիճանը կնվազի. լուսադեմին երկու մարզում մառախուղ կլինի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։


Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։