Վաշինգտոնը դեմ է եռակողմ հանդիպմանը և կարող է ԵՄ-ին դուրս թողնել բանակցություններից․ CNN

Եվրոպական միության (ԵՄ) երկրները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ը կարող է իրենց ներկայացուցիչներին թույլ չտալ մասնակցել Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան անանուն դիվանագետի։


Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ, արդյոք Եվրոպան կմասնակցի՞ ԱՄՆ-ի հովանու ներքո Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններին։


Աղբյուրի խոսքով՝ մտավախություն կա, որ ԱՄՆ-ը «եվրոպական տերություններին թույլ չի տա մասնակցել բանակցություններին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը ներկայումս առարկում է եռակողմ հանդիպման առաջարկին։ Նշենք, որ Ուկրաինայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Ժնևում։