Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարիզում հոկտեմբերի 31-ին կյանքի թանկացման դեմ նախատեսված բողոքի ակցիայի պատճառով փակվել են մետրոյի ավելի քան 40 և RER-ի մի շարք կայարաններ։ Սահմանափակումները ոստիկանության պահանջով ուժի մեջ են մտել առավոտյան ժամը 05:30-ից։
Փակվել են նաև Ելիսեյան դաշտերի, Բաստիլի, Հանրապետության հրապարակի և Շատլեի շրջակայքի կայարանները։ Որոշ հատվածներում դադարեցվել է մետրոյի և տրամվայի երթևեկությունը։
Միաժամանակ, իշխանությունները փոխել են բողոքի երթի նախապես համաձայնեցված երթուղին։ Ցուցարարներին թույլատրվել է երթ անցկացնել Բանյոլեի դարպասներից մինչև Շարանտոնի դարպասներ։