Թույլ չենք տա Լեհաստանը վերածել նախագահական հանրապետության․ Սիկորսկին մեկնաբանել է գիշերային իրադարձությունները

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավայի Սահմանադրական տրիբունալի շուրջ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում իշխանությունների գործողություններն անհրաժեշտ էին՝ թույլ չտալու համար երկրի հակասահմանադրական վերածումը նախագահական հանրապետության։


«Իրադարձություններն այնքան էլ բարեձև չէին, սակայն այլընտրանքը կլիներ համաձայնել Լեհաստանի՝ հակասահմանադրական ճանապարհով նախագահական հանրապետության վերածվելուն»,- գրել է Սիկորսկին X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է կառավարվել խորհրդարանի կողմից ձևավորված կոալիցիոն կառավարության կողմից։


Հայտարարությունը հնչել է վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության և նախագահ Կարոլ Նավրոցկիի միջև Սահմանադրական տրիբունալի վերահսկողության շուրջ հակամարտության սրման ֆոնին։


Նավրոցկին գիշերային իրադարձությունները որակել է որպես սահմանադրական կարգի խախտում և պետական մարմնի բռնի զավթում։ Կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ նպատակ ունի վերականգնել օրենքի գերակայությունն ու ապահովել տրիբունալի բնականոն աշխատանքը։