Լուկաշենկոն Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը անվանել է «տաղտկալի» և հույս հայտնել, որ այն մոտ ժամանակներս կավարտվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը, որը նա անվանել է «տաղտկալի», շուտով կավարտվի։


«Ուկրաինայում, ես կարծում եմ, մոտ ժամանակներս կավարտենք այս տաղտուկը և կզբաղվենք մեր ներքին գործերով, որպեսզի մեր մարդիկ ավելի լավ ապրեն և հասկանան, որ ոչ մի տեղ մեր հողից լավը չկա»,- հայտարարել է Լուկաշենկոն։