Քաղաքացիակենտրոն լրատվություն
Financial Times (FT) թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Ժնևում երեկվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19 կետ։
Թերթը չի հստակեցնում, թե կոնկրետ որ դրույթներն են հանվել փաստաթղթից։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը, ով ներկա է եղել Ժնևի բանակցություններին, հայտարարել է, որ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը «այլևս գոյություն չունի»։
Նախօրեին հաղորդվել էր, որ Կիևին հաջողվել է Վաշինգտոնի հետ համաձայնեցնել Զինված ուժերի թվաքանակի և Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողության վերաբերյալ անհարմար կետերը։ Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվայում սպասում են ամերիկացիների հետ Թրամփի ծրագրի քննարկմանը