Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նարինե Կոտիկյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

Կոտիկյանը Սթենֆորդի համալսարանի նորարարության և ձեռներեցության ղեկավարական ծրագրի շրջանավարտ է, ունի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում և դասավանդում է Ամերիկյան համալսարանի MBA ծրագրում։
Նա ընդգրկվել է White Page International-ի 2024 թվականի Global 200 Women Power Leaders ցուցակի մեջ որպես առաջնորդ: Կոտիկյանը Spacetab-ի համահիմնադիրն է և տնօրենը։