Ո՞ր դրույթն է հանվել ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակից․ Bloomberg

ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագծի վերջին տարբերակից հանվել է այն կետը, որը նախատեսում էր սառեցված ռուսական ակտիվներից Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին հատկացնել մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։



Այդ դրույթի հեռացումը, գրում է գործակալությունը, լավատեսություն է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։ Սկզբնական առաջարկը նախատեսում էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ։