Մոլդովայի օդային տարածք են ներխուժել 6 ռուսական դրոններ

Մոլդովայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերի լույս 25-ի գիշերը անօրինական կերպով Մոլդովայի օդային տարածք են ներխուժել վեց ռուսական դրոններ (Shahed տիպի)։


Սահմանային հատումներ են գրանցվել Վինոգրադովկա-Վուլկանեշտի, Դոնդուշենի, Օրհեյ, Բենդեր, Վադուլ-լույ-Վոդա և Ֆլորեշտի ուղղություններով։ Ինչպես հաղորդվում է, դրոններից մեկը ընկել է Ֆլորեշտի շրջանի Կուհուրեշտի դե Ժոս գյուղում տան տանիքին՝ չպատճառելով էական վնաս։


Նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև հարևան Ռումինիայում (երկու դրոն), որտեղ օդ են բարձրացել F-16 և Eurofighter Typhoon կործանիչները։