Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ժամանակից շուտ եզրակացություններ չանել Ուկրաինայում հակամարտության ավարտի մոտալուտ լինելու մասին։
«Դեռ վաղ է այդպես խոսելու համար»,- ասել է Պեսկովը։
Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել այն միտքը,
որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
իսպանական El País թերթին տված հարցազրույցում կանխատեսել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը
կարող է ավարտվել մինչև տարեվերջ: