Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմը դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված՝ Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման խաղաղության ծրագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ չենք հրապարակայնորեն քննարկել տեղի ունեցողի որոշ մանրամասներ, այդ թվում՝ այդ խաղաղության ծրագրի տարբերակները։ Ի վերջո, անհրաժեշտ է ժամանակ և ուշադրություն, որպեսզի երկխոսության գործընթացը շարունակվի»,- ասել է դիվանագետը։
Ռյաբկովը նախկինում ընդգծել էր, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանի համար շատ կարևոր է այն փոխըմբռնման պահպանումը, որին հասել են Ալյասկայի Անկորիջ քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։