Կամո Ցուցուլյանի որդու ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ

Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ ինքնասպանության փորձ է արել Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին:


ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։