ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման. հռչակագիր

ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքման։


«Գոհունակությամբ ենք նշում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը։ Հանդես ենք գալիս հօգուտ համապարփակ կարգավորման և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքման»,- ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրում, որն ընդունվել է Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով։

Նշենք, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


Թաալաթբեկ Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։