Ուկրաինան կստորագրի Թրամփի խաղաղության պայմանագրի նախագիծը. Լուկաշենկո

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ մամուլում հրապարակված խաղաղության համաձայնագրի ծրագրի տարբերակը։ Խոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի, կամ ըստ էության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուկրաինական հարցով հնարավոր խաղաղության պայմանագրի մասին է։


Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինան կստորագրի Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության պայմանագրի նախագիծը։


«Այս խաղաղության պայմանագրի ծրագիրը իսկապես աշխատունակ է։ Եվ նախագահ Պուտինը ճանաչում է, որ դա լավ հիմք է հետագա բանակցությունների համար»։