ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 

Նա Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։


 

Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։