Մոսկվան ստացել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի հիմնական կետերը. Պեսկով

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը, որոնք քննարկվել են Ժնևում,  փոխանցվել են Մոսկվային, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, այո՛»,- հաստատել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ռուսական կողմը ստացե՞լ է համապատասխան փաստաթուղթը։


Պեսկովը նշել է, որ բոլոր կողմերն էլ ձգտում են ուկրաինական կարգավորումը տանել խաղաղության ուղղությամբ։


Խոսելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան հնարավոր այցի մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ։


Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի բացահայտի քննարկվող կարգավորման բոլոր հնարավոր պարամետրերը։


«Մենք հիմա չենք բացահայտի բոլոր մանրամասները, և ըստ էության, նախագահը երեկ դրա կոչն արեց։ Այս ամենը կքննարկվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վերաբերում են միայն Դոնբասի՞ն, թե՞ նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի վարչական սահմաններին։