Թրամփը հայտնել է Ազգային գվարդիայի Սպիտակ տան մոտ վիրավորված զինծառայողի մահվան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չորեքշաբթի Վաշինգտոնում կրակոցների հետևանքով վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը՝ Սառա Բեքստրոմը, մահացել է, հաղորդում է BBC-ն։


«Արևմտյան Վիրջինիայից Սառա Բեքստրոմը, այն գվարդիայի զինծառայողներից մեկը, որի մասին մենք խոսում ենք, մի նշանավոր,  հիանալի կին, որը միացել է բանակին 2023 թվականի հունիսին և եղել է բացառիկ անձնավորություն ամեն ինչում։ Նա քիչ առաջ մահացավ», - նշել է Թրամփը զինվորականներին ուղղված Շնորհակալության օրվա ուղերձում։


Ազգային գվարդիայի զինծառայողները չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հարձակման զոհ են դարձել։ Գլխավոր կասկածյալը 29-ամյա աֆղան քաղաքացի Ռահմանուլլա Լականվալն է, որը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։


Երկրորդ զոհը՝ 24-ամյա Էնդրյու Վուլֆը, վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։