«Human Rights Watch» կազմակերպությունը ՌԴ–ում ներառվել է անցանկալիների ցանկում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկել է այսպես կոչված «անցանկալի կազմակերպությունների» ցանկում։


Human Rights Watch-ը գործում է 1978 թվականից և հետևում է մարդու իրավունքների խախտումներին ավելի քան 70 երկրներում։


Կազմակերպության կայքը Ռուսաստանում արգելափակվել է 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Ռուսաստանում վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսված «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցելու համար։