ՌԴ նախագահը հաջորդ շաբաթ կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթվա առաջին կեսին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով հանդիպման ճշգրիտ օրը կհայտարարվի առաջիկայում։


Պեսկովը նաև հավելել է, որ այցը նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։