Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերի համար

Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զեկուցել է երկխոսության հիմնական պարամետրերը։ Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։


«Այսօր, Միացյալ Նահանգներում թիմերի աշխատանքի ավարտից հետո, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը զեկուցել է երկխոսության հիմնական պարամետրերը, դրա առաջնահերթությունները և որոշ արդյունքներ։ Մենք կշարունակենք աշխատել։ Ես մեր թիմից ակնկալում եմ ամբողջական հաշվետվություն անձնական հանդիպման ժամանակ»,- նշել է Զելենսկին։


Նա ընդգծել է, որ զրույցը եղել է կառուցողական, և բոլոր հարցերը բաց քննարկվել են։


Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, նախագահ Թրամփի թիմին և անձամբ նախագահին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ներդրված ժամանակի և ջանքերի համար։