Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կահիրեում անցկացվող «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում:

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, նախարարը ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
