ԱՄՆ-ը Ռուսաստանին կվերադարձնի սառեցված ակտիվները․ Politico

Politico թերթը, հղում անելով եվրոպացի երկու դիվանագետների, դեկտեմբերի 2-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները հանդես են գալիս Ռուսաստանին իր սառեցված ակտիվները վերադարձնելու օգտին, եթե կնքվի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագիր։


Հրատարակության տվյալներով՝ ամռանը ԵՄ-ի պատժամիջոցների գծով հատուկ բանագնաց Դեյվիդ Օ'Սալլիվանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները «աներկբա հայտարարել են», որ նախատեսում են Ռուսաստանին վերադարձնել սառեցված ակտիվները՝ Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։


Politico-ն նշում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է.


Ռուսաստանի սառեցված ակտիվներից 100 մլրդ դոլարի օգտագործում՝  Ուկրաինայի վերականգնման համար։ Մնացած միջոցները կուղղվեն «Ռուսաստան - ԱՄՆ» երկկողմ մեխանիզմի իրականացմանը։


Նախկինում Axios-ը հրապարակել էր Թրամփի ծրագրի նախագիծը, որը ներառում էր նաև դրույթներ ռուսական ակտիվների օգտագործման մասին, ընդ որում, Եվրոպան մտահոգություն էր հայտնել այդ միջոցների նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ, քանի որ սառեցված միջոցների մեծ մասը գտնվում է եվրոպական ֆինանսական համակարգերում (հատկապես Բելգիայում)։