Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքկոֆի ու Ջարեդ Քուշների միջև բանակցությունները, հաղորդում է BBC News-ը։
Կրեմլի հրապարակած լուսանկարում երևում է, որ մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուիթքկոֆըև Քուշները Մոսկվա են ժամանել Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո։
Ավելի ուշ, ըստ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։