ՌԴ–ի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները. Պուտին

Ռուսաստանը զգում է արտաքին ճնշումը, բայց տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում։


Նրա խոսքով՝ դեկտեմբերի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ 6%, ինչը կանխատեսածից ցածր է։


«Գնաճի նվազումն այս տարվա կարևոր ձեռքբերումն էր։ Եթե մարտին գնաճը գնահատվում էր երկնիշ թվերով, ապա այժմ տարեկան արտահայտությամբ 7%-ից ցածր է։ Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ այն կկազմի մոտ 6%, այսինքն՝ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսածից ցածր», - ասել է Ռուսաստանի նախագահը։


Պուտինի խոսքով՝ ՌԴ բյուջեի պակասուրդը ձևավորվել է բյուջետային կանոններով, ինչը ենթադրում է չափավոր բյուջետային պակասուրդ:


Նա նշել է, որ ընթացիկ տարում երկրի տնտեսության «փափուկ վայրէջքը» սպասելի արդյունք է։


ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողանում և ապագայում ևս չի կարողանա պատժամիջոցների միջոցով կառավարել համաշխարհային տնտեսությունը: