Եվրոպայի դեմ պատերազմելու մտադրություն չունենք, սակայն եթե Եվրոպան հանկարծ ցանկանա, մենք պատրաստ ենք. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռուսաստանն է կանչում» ֆորումում իր ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ երկիրը Եվրոպայի դեմ պատերազմելու միտք չունի, սակայն «եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմել մեր դեմ և սկսի, մենք հենց հիմա պատրաստ ենք»։


«Եվրոպայի դեմ պատերազմելու մտադրություն չունենք. ես դա արդեն հարյուր անգամ ասել եմ։ Բայց եթե Եվրոպան հանկարծ մեր դեմ պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Դրանում կասկած չի կարող լինել։ Միակ հարցն այն է, թե որպես ի՞նչ։ Եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի մեր դեմ, կարծում եմ՝ դա շատ արագ... Դա հո Ուկրաինան չէ՞։ Մենք Ուկրաինայի հետ վիրաբուժական եղանակով ենք գործում, խնամքով։ Հասկանալի է, չէ՞։ Դա պատերազմ չէ բառի բուն, ժամանակակից իմաստով։ Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմ սկսել մեր դեմ և սկսի այն, ապա շատ արագ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում արդեն կարող է չլինի կողմը, որի հետ հարկ կլինի բանակցել,- ասել է Ռուսաստանի նախագահը։