ԱՄՆ փոխնախագահ Վենսը կարող է դառնալ երկրի հաջորդ նախագահը. Մասկ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 8 տարով կարող է դառնալ երկրի հաջորդ նախագահը։ Politico-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է միլիարդատեր Իլոն Մասկը:


Ըստ աղբյուրների՝ Մասկն այս մեկնաբանությունը արել է նոյեմբերի 22-ին՝ Տեխաս նահանգի Բաստրոպ քաղաքում ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախկին և ներկա աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։