ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում հիմնական վեճի առարկան Դոնբասի տարածքի այն 20%-ն է, որը մնում է Կիևի վերահսկողության ներքո։
«Այն, ինչի շուրջ նրանք բառացիորեն հիմա վիճում են, դա մոտավորապես 30–50 կիլոմետր տարածքն է և Դոնեցկի մարզի 20%-ը [Ուկրաինայի վերահսկողության տակ]»,— ասել է պետքարտուղարը։
ԱՄՆ-ը փորձում է հասկանալ, թե արդյոք հնարավոր է ավարտել հակամարտությունը և «պաշտպանել Ուկրաինայի ապագան, որին կհամաձայնեն երկու կողմերը»։
Ռուբիոն համոզված է, որ ռուսական կողմից որոշումը պետք է կայացնի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ոչ թե նրա խորհրդականները, քանի որ միայն նա կարող է վերջ դնել հակամարտությանը Մոսկվայի կողմից։
«Կարծում եմ, որ մենք որոշակի առաջընթացի ենք հասել, մենք մոտեցել ենք, բայց դեռ այնտեղ չենք, դեռ բավականաչափ մոտ չենք։ Բայց հուսով եմ, դա կփոխվի»։
Ռուբիոն համոզված է, որ հակամարտությունը հնարավոր չէ ավարտել առանց Ռուսաստանի հետ խոսելու։
«ԱՄՆ-ը իրատեսական չի համարում Ուկրաինայի ֆինանսավորումը հակամարտության ողջ ընթացքում։ Դա ոչ իրատեսական է, և դա չի լինի»,— ընդգծել է նա։