ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Հյուսիսային Մակեդոնիայում, Բրունեյում, Ալժիրում և Էրիթրեայում

Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալժիրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե):

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանգրով՝ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակել է նաև Էրիթրեայի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


Սերոբ Բեջանյանն էլ նշանակվել է Բրունեյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բրունեյ Դարուսսալամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»:



Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):


Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակման վերաբերյալ հրամանգիրը ստորագրել է դեկտեմբերի 3-ին։