Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևոր պայմաններից մեկը ռուսերեն լեզվի նկատմամբ «խտրականական մոտեցումների» վերացումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Կիևում ընդունվող որոշումները, որոնք սահմանափակում են ռուսախոս քաղաքացիների լեզվական իրավունքները, հակասում են խաղաղ գործընթացի տրամաբանությանը։
Զախարովայի գնահատմամբ՝ նման քաղաքականությունն ապացուցում է, որ ուկրաինական իշխանությունները չունեն պատրաստակամություն քաղաքական և դիվանագիտական լուծումների համար։
«Ուկրաինայի քայլերը ցույց են տալիս, որ խաղաղության ճանապարհին իրական շարժ չկա»,- նշել է նա։