ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը (USIP) երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին վերանվանվել է նրա անունով։ Այս մասին X միկրոբլոգի գրառման մեջ հայտնել է Պետդեպարտամենտը։


«Այսօր առավոտյան Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ ի նշան հարգանքի մեր երկրի պատմության մեջ ամենամեծ գործարք կնքողի հանդեպ։ Բարի գալուստ Դոնալդ Ջ. Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։ Լավագույնը դեռ առջևում է»,- ասվում է գրառման մեջ։


USIP-ը ստեղծվել է 1984 թվականին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Այն Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է կանխել և լուծել միջազգային հակամարտությունները։


Նախորդ նախագահների օրոք այն գործել է որպես վերլուծական կենտրոն՝ աշխատանքի ընդունելով գիտնականների, հետազոտողների և միջազգային հարաբերությունների փորձագետների։