Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է ամբողջ աշխարհում դադարեցնել վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետդեպարտամենտը։
ԱՄՆ-ն կկասեցնի 19 երկրների քաղաքացիների համար «գրին քարտերի» տրամադրումը։
Ուրբաթ օրը բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրում նշվել է, որ հյուպատոսներին և հյուպատոսության այլ աշխատակիցներին պարտադրվում է մերժել ցանկացած դիմում՝ թե՛ ներգաղթի, թե՛ այլ վիզայի համար, ներառյալ հատուկ ներգաղթի վիզաների դիմումները։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես։