Կհանդիպենք դեմ առ դեմ․ Կադիրովը՝ Ուկրաինայի ԶՈՒ-ին

Գրոզնիում բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին դեմ առ դեմ հանդիպման վայր գտնել․ գրում է ТАСС-ը։


«Ես դիմում եմ ուկրաինացի նացիստներին և նրանց կամակատարներին. եթե իսկապես ուզում եք կռվել, գտեք մի վայր, որտեղ կարող եք դեմ առ դեմ հանդիպել մեզ հետ: Արե՛ք դա, եթե ձեզ համարում եք մարտիկներ կամ տղամարդիկ»,- ասել է նա։


Կադիրովը «Գրոզնի-սիթիի» վրա հարձակումը որակել է որպես քաղաքացիական բնակչությանը վախեցնելու և ճնշման պատրանք ստեղծելու փորձ։