Պայթյուն Արևիկ գյուղում․ կա տուժած

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08։38-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Ըստ նախնական տվյալների՝ տան  խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։