ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «3+3»-ի հանդիպման վերաբերյալ Բաքվի առաջարկին

«3+3» տարածաշրջանային հարթակի հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են. այսպես է Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել Բաքվի հայտարարություններին։


«Այդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար քննարկումները կշարունակվեն, և մենք կտեղեկացնենք համաձայնության հասնելու դեպքում»,- Հանրային հեռուստատեսությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


Հիշեցնենք. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը երեկ հայտարարել էր, որ ներկայիս պայմաններում Բաքուն որևէ հիմք չի տեսնում, որ Երևանը մերժի «3+3»-ի հերթական հանդիպումը Բաքվում անցկացնելու իրենց առաջարկը։