ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայատարարություններից մեկին, համաձայն որի՝ իր ստորագրությամբ ՌԴ-ին փոխանցված ՀՀ սեփականություն հանդիսացած գույքերը «անպետք» են եղել:
«Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին: Արդարանալով հայտնի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին՝ նախօրեին Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք, չգործող են եղել: Դե Պուտինն էլ միամիտ-միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ՝ Քոչարյանի ասած անիմաստ, արժեք չունեցող գործարանները, իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:
Հիշեցնեմ այդ գույքերը՝
ՌԴ-ն նաև իրավունք ստացավ այս ենթակառուցվածքները վերավաճառելու»,- գրել է Հակոբյանը