Կործանվել է Ան-22 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը. ՌԴ ՊՆ

Կործանվել է Ան-22 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը Իվանովոյի մարզում՝ Ուվոդսկոյե ջրամբարի մոտ (Իվանկովո գյուղի մոտ),  վերանորոգումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:


«Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում։ Վթարի վայր է մեկնել որոնողա-փրկարարական խումբ՝ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար»,- հայտնել է գերատեսչությունը։


Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռում եղել է անձնակազմի յոթ անդամ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմը զոհվել է։ Հաղորդվում է, որ ընթանում են հնարավոր ողջ մնացածների որոնումները։


Կործանման վայր է թռչել Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի հանձնաժողովը։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ջրում։


Ինքնաթիռը վերջին անգամ կապ է հաստատել առավոտյան ժամը 11:00-ին։ Կործանման պատճառները առայժմ հայտնի չեն: